ԱԱնժելիկա Ժամհարյան

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:



Դեսպանին հուշահամալիրում դիմավորել և ուղեկցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի  պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։



Ֆլորիան Էսկյուդիեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ։

Դեսպանը շրջայց է կատարել հուշահամալիրի տարածքում և ծանոթացել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի պատմությանն ու խորհրդին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում