ԼԼիլիթ Ասատրյան

ռեպեր

Եվրահանձնաժողովի խոսնակը չի հերքել կամ կասկածի տակ դրել Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացը: ՊաուլաՊինյոյի խոսքը ռուսական մեդիան հերթական անգամ խեղաթյուրել է, իսկ հայկական լրատվամիջոցները՝ այն տիրաժավորել: Փորձ է արվում ներկայացնել, թե Եվրահանձնաժողովը չի հաստատել Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի ներդրումը: Ինչ է ասել իրականում Եվրահանձնաժողովի խոսնակը՝ Վոլոդյա Մուշեղյանի անդրադարձը:

ԹՐԱՄՓԸ ԵՎ ՊՈՒՏԻՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ


 

Դուբայում հանդիպումներն ու պայմանավորվածություները շարունակել է Էկոնոմիկայի նախարարը: Գևորգ Պապոյանին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների իր գործընկերը, կողմերը քննարկել են համատեղ լոգիստիկ հանգույցների զարգացման, հայկական գյուղմթերքի վերամշակման հնարավորությունը: Պապոյանը հանդիպումներ է ունեցել նաև առևտրային խոշոր ցանցերի ղեկավարների հետ, քննարկել փոխշահավետ ներդրումային նախաձեռնությունների հեռանկարը:-Աննա

Քաղաքային իշխանությունը նախատեսում է մայրաքաղաքի մուտքերի մոտ ստեղծել նոր ավտոկայանատեղիներ, նպատակը մարզերից Երևան հոսքերի կառավարումն է: Ավագանու նիստում նշվել է, որ առաջնահերթ է հանրային տրանսպորտի արագ տեղափոխման միջոց լինելը: Քաղաքապետ Ավինյանի խոսքով՝ մայրաղաքի ծանրաբեռնվածությունը սրում է նաև մարզային տրանսպորտը:-Նիկոլայ

Հեռավոր մարզերից եկողները կունենան ոչ միայն գիշերակացի, այլ պատշաճ հանգստի պայմաններ: Տեղի է ունեցել Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի բացման արարողությունը: Նոր մասնաշենքը նախատեսված է 70 ուսանողի համար: Նախարար Սարգսյանը նաև ապագա ծառայության համար կարևոր է համարել ուսանողների նույն միջավայրում ապրելն ու սովորելը։-Քրիստինե

«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազք մրցաշարին կմասնակցի 16 թիմ՝ Եվրոպայից, Ասիայից, Մերձավոր Արևելքից, մասնակիցների կազմում նաև Հայաստանի թիմն է. 4 օրում՝ սեպտեմբերի 10-13-ը, հեծանվորդները կանցնեն 587 կմ: «Tour of Armenia»-ն մեզ համար պարզապես նախագիծ չէ, այն մեր ռազմավարական մոտեցումների արտացոլումն է, մամուլի ասուլիսում նշել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:-Էմմա

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում