ԳԳոհար Սիմոնյան

Շնորհակալ եմ, Մաեստրո Հյուսնունց. վարչապետի գրառումը Ֆեյսբուքում

Շնորհակալ եմ, Մաեստրո Հյուսնունց. վարչապետի գրառումը Ֆեյսբուքում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշ երեկոյան գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ հիշելով «Երևան ջազ ֆեստ-2019» փառատոնը: 

«Հոկտեմբերի 1-ին «Երևան ջազ ֆեստ-2019» փառատոնի փակման համերգին նստած էի Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցի կողքին:

Բեմի վրա Վահագն Հայրապետյանն էր, Գրանտ Սթյուարթը (սաքսոֆոն), Սիմոն Դոլմազյանը (կոնտրաբաս), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ): Երգում էր Լյուսի Եղիազարյանը:

Ջոն Մարշալը այդ պահին իր շեփորով կանգնած էր բեմի անկյունում ու չէր նվագում: Ու մի դրվագում եկավ բեմի կենտրոն, մի կտոր նվագեց ու կրկին քաշվեց բեմի անկյունը:

- Ինքն էլ եկավ իր պատմությունը պատմեց ու գնաց,- դրվագը մեկնաբանեց Հյուսնունցը:

Տեսնելով իմ տարակուսած հայացքը, Հյուսնունցը սկսեց բացատրել, թե ինչ է կատարվում բեմում:

Ըստ նրա՝ դա զրույց է, խոսակցություն: Երաժիշտներից յուրաքանչյուրը իր լեզվով (գործիքով) պատմությունն է պատմում, կամ արձագանքում մյուսի պատմած պատմությանը, հարցեր տալիս, պատասխաններ ստանում, զարմանում, ուրախանում, տխրում, ջղայնանում այդ պատասխանների վրա, կամ անտարբեր մնում:

Այս բացատրությունը գլխիվայր շրջեց իմ պատկերացումները ջազի մասին: Ու այդ օրվանից՝ հիմնականում ավտոմեքենայի կամ ինքնաթիռի մեջ լսում եմ ինձ ծանոթ եւ անծանոթ ջազ ստեղծագործություններ եւ իմանում բազմաթիվ, բազմաթիվ հետաքրքիր, հուզիչ, զարմանալի պատմություններ:

Շնորհակալ եմ Մաեստրո:)»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում