ԼԼիլիթ Ասատրյան

ռեպեր

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ: Հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Դիլիջանում տեղի ունեցած «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» թեմայով աշխատաժողովի բացման խոսքում: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի բոլոր բնակավայրերն ունեն խմելու ջրի, ոռոգման ջրի էական խնդիրներ: Պետության ղեկավարը մատնանշել է, որ այն տեղերում, որտեղ կա ոռոգում, ոռոգման տեխնոլոգիայի և որակի լրջագույն խնդիրներ կան: Վարչապետն աններելի է համարում, որ օգտագործված ջրի մաքրումը մեր երկրում ոչ թե կանոն է, այլ՝ կանոնից բացառություն: Աշխատաժողովի ամփոփիչ ելույթում պետության ղեկավարը նշել է՝ ջրային ոլորտի բարեփոխումներից պետք է անցում կատարել ջրային վերափոխման օրակարգին:- ԱՆնա

Հայաստանի համար բացվում է ոչ միայն Եվրամիության շուկան: Այս տարի արդեն Արաբական Միացյալ Էմիրություններ մեր երկրից 60 տոննա ձուկ-ձկնամթերք է արտահանվել, այն դեպքում, երբ նախորդ ամբողջ տարվա ընթացքում արտահանվել է տասը տոննայից քիչ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հավաստիացնում են, որ բոլոր ուղղություններով բավարար աշխատանք է կատարվում արտահանման աճին նպաստելու համար:-Վարդուհի

Չեխիան կարևոր գործընկեր և վստահելի կամուրջ է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման ճանապարհին: Հայտարարել է նախագահ Վահագն Խաչատուրյանը Պրահայում: Չեխիա պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի նախագահը հանդիպումներ է ունեցել Սենատի և Պատգամավորների պալատի նախագահների հետ, ՑԵՎՌՈ համալսարանում հանդես եկել բանախոսությամբ:-Էմմա

Շողակաթ համայնքի նախկին ղեկավարը մեղադրյալի աթոռին է: Սուլիկո Շուշանյանը 2020-ից 2022 թվականներին կազմելերպել է կեղծ աճուրդներ՝ ապօրինի օտարելով 50 հեկտար հողատարածք: Այս գործով նախկին համայնքապետից բացի մեղադրյալ է ևս վեց անձ:-Քրիստինե

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՐՎԱԾՆԵՐ ԵՆ ՀԱՍՑՐԵԼ


Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում ԱԱԾ կենտրոնական շենքին։ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ այն ուղղվել է անմիջապես ծառայության ղեկավարի աշխատասենյակ, որն այդ պահին տեղում չի եղել, կան տուժածներ: Հանրապետության ԱԳՆ-ն լուրջ էսկալացիա է որակել տեղի ունեցածը, որը պետք է համարժեք պատասխան ստանա: Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել նաև Օդեսային: Մեկ մարդ զոհվել է, առնվազն հինգը՝ վիրավորվել:

Ռուսաստանի ՊՆ-ն էլ հայտնել է գիշերն ուկրաինական մոտ 500 ԱԹՍ խոցելու մասին: Հարվածներ են հասցվել Սոչիին, նավթաբազաներից մեկում հրդեհ է բռնկվել, օդանավակայանի աշխատանքը սահմանափակվել է: Նավթաքիմիական գործարան է վնասվել Բաշկորտոստանում: Բելգորոդի մարզում հաղորդվում է զոհերի և վիրավորների մասին, կան ավերածություններ:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը կարծիք է հայտնել, որմինչև 2027 թվականի գարուն դժվար դե հրադադարի պայմաններ ստեղծվեն: Կիրիլ Բուդանովը նշել է, որ ձմռանը Ռուսաստանը կփորձի հրթիռակոծություններով կոտրել Ուկրաինան։ Սակայն բանակցությունները, ի վերջո, ինչ-որ տեղ պետք է տանեն։ «Անհնար է հավերժ կռվել», - շեշտել է Բուդանովը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու միջև թշնամանքի մակարդակը խանգարում է ավարտել պատերազմը:

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ Սպիտակ տան բանագնացներն առաջիկա օրերին կայցելեն Մոսկվա և Կիև, ուկրաինական կողմն արդեն պատրաստվում է հանդիպմանը:

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՍՏԱԿ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ՉԿԱՆ. ՊԵՍԿՈՎ

Ռուսաստանի նախագահի խոսնակը հայտարարել է, որ Կրեմլը կտեղեկացնի, թե երբ է Վլադիմիր Պուտինը հանդիպելու ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներին: Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով բանակցությունների վերսկսման հեռանկարին, կրկնել է՝ Ռուսաստանը պատրաստ է շարժվել հակամարտության դիվանագիտական կարգավորման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնն էլ պատրաստ է միջնորդել խաղաղ բանակցություններում։

Միևնույն ժամանակ Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ այժմ հակամարտության խաղաղ կարգավորման համար հստակ նախադրյալներ չկան։

Պեսկովը նաև հայտարարել է, որ լսել են Ուկրաինայում հեռահար հրթիռների արտադրություն հիմնելու՝ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ծրագրերի մասին, և ստուգում են այդ տեղեկությունը։ «Ցանկացած նման օբյեկտ կդառնա օրինական թիրախ Ռուսաստանի համար», - զգուշացրել է Կրեմլի խոսնակը:

ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐ ՕԳՆՈՒՄ ԵՆ ԱՄՆ-ԻՆ ԻՐԱՆԻ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ. ՎԵՆՍ

ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի բանակցում Թեհրանի հետ: Ջեյ Դի Վենսի խոսքով՝ չեն պատրաստվում վերսկսել շփումները, քանի դեռ իրանական ուժերը հարվածում են առևտրային նավերի: «Վերջերս 15 միլիոն բարել նավթ է անցել Հորմուզի նեղուցով։ Եվ դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի շնորհիվ։ Եթե մենք դա չանենք, ոչ ոք չի անի։ Եվ կբախվենք համաշխարհային էներգետիկ ճգնաժամի», - մտահոգություն է հայտնել փոխնախագահը։ Վենսը հավելել է, որ Իրանի գործողությունների հետևանքով բենզինի գներն աճել են, իսկ գազի գինը կարող էր շատ ավելի բարձրանալ, եթե ԱՄՆ-ն դա չկանխեր:

Վենսը հավելել է, որ մի շարք երկրներ օգնում են Միացյալ Նահանգներին Իրանի մեկուսացման հարցում: Նրա խոսքով՝ Թուրքիան, Ադրբեջանը, Արական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Կատարը և այլ երկրներ, թեև ոչ միշտ հրապարակայնորեն, մասնավոր մակարդակում աջակցում են առևտրային նավերի վրա հարձակումների համար Իրանին պատասխանատվության ենթարկելու ԱՄՆ-ի ջանքերին։», - մանրամասնել է պաշտոնյան։

ԵՄ-Ն ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՄԻԱՑԵԼ Է ԻՐԱՆԻ ԴԵՄ ԱՄՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃՆՇՄԱՆ ԱՐՇԱՎԻՆ

ԵՄ-ն «պաշտոնապես միացել է» ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ տնտեսական ճնշման արշավին: ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Վաշինգտոնը գնահատում է այդ վճռական դիրքորոշումը:

«ԱՄՆ-ն ամուր կանգնած է իր դաշնակիցների կողքին՝ երաշխավորելու, որ իրանական ռեժիմը չօգտագործի համաշխարհային ֆինանսական համակարգն իր միջուկային հավակնությունների, ռազմական ծրագրերի և ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու համար», - շեշտել է Սքոթ Բեսենթը:

Բրյուսելը պատրաստ է անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ՝ նպաստելու իր անվտանգությանը, նաև Հորմուզի նեղուցով նավարկության ազատությանը: Միևնույն ժամանակ, եվրոպական կողմը կարևորում է դիվանագիտական ջանքերը և խաղաղ կարգավորումը:-Դիանա

Փրկարարի աշխատանքը գրավիչ դարձնելու համար քաղաքականության փոփոխության անհրաժեշտություն կա: Հայտարարել է վարչապետը՝ փրկարարի օրվան ընդառաջ ընդունելով Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման ուսանողներին: Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է, որ պետությունն ամեն ինչ անում է՝ ծառայությունները և մասնագիտական կրթությունն ավելի որակյալ դարձնելու համար:-անուն չկա

Փրկարարի մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր միջոցառում է անցկացվել այսօր, համակարգի լավագույնները պարգևատրվել են: Ներքին գործերի նախարարը նշել է, որ փրկարարի աշխատանքն արժանապատիվ է և պետության համար չափազանց կարևոր:-Քրիստինե

Հայաստանի տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում կառավարությունը սահմանել է ավելացված արժեքի հարկի վերադարձի նոր կարգ: Ըստ այդմ, ապրանքի գնման արժեքը 50 հազար դրամից իջեցվել է 10 հազարի դրամի: Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի խոսքով, որքան tax free-ն ցածր է, այնքան բարձր է զբոսաշրջիկների արած գնումների քանակը:-Նիկոլայ

Ամեն տարի պետությունն անվճար իրականացնում է գյուղական բնակավայրերից վերցրած հողերի նմուշների փորձաքննություն: «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնից» տեղեկացրել են, որ պետական ծրագրով, այսինքն, անվճար իրականացնում է նաև ներկրված պարարտանյութերի փորձաքննություն: Վճարովի հիմքով արվում են մասնավորից վերցրած հողերի և ոռոգման ջրի փորձաքննություններ:-Մայա

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում