ՌՌոզա Խաչատրյան

ԿԳՄՍ նախարարության մոտից ոստիկանությունը բերման է ենթարկել 24 անձի

ԿԳՄՍ նախարարության մոտից ոստիկանությունը բերման է ենթարկել 24 անձի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտից ոստիկանության բաժին է բերվել 24 անձ: Ոստիկանությունից 1lurer.am-ին հայտնում են, որ «Քաղաքացիները բերվել են ոստիկանություն Վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով արարք կատարելու համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)»:

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները փակել էին նախարարությանը հարող Վազգեն Սարգսյան փողոցը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից երիտասարդները նախարարության մոտ պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Նրանք մի քանի անգամ փորձել են մտնել վարչական շենք, ինչը ոստիկանները կանխել են: Օրվա երկրորդ կեսից արդեն իրավիճակը նախարարության մոտ լարվել է, տեղի է ունեցել քաշքշուկ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում