ԷԷմմա Վարդանյան

Արգելոցում մոլորված զբոսաշրջիկը հայտնաբերվել է

Արգելոցում մոլորված զբոսաշրջիկը հայտնաբերվել է

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։05-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ արգելոցի «Կաքավաբերդ» կոչվող տարածքում զբոսաշրջիկը մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խմբեր։

Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկին և տեղափոխել փրկարարական ջոկատ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում