ԴԴավիթ Մուրադյան

Վթար Ուջան բնակավայրի ճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է

Վթար Ուջան բնակավայրի ճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 16։20-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան բնակավայրի ճանապարհին՝ կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի օգնությամբ «VAZ» ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված ուղևորին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ նա հոսպիտալացվել է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում