Ոստիկանությունը հետևողական պայքարում է ապօրինի զենքերը շրջանառությունից դուրս բերելու համար, և արդյունքն ակնհայտ է: Իրավապահները բացատրական, կանխարգելիչ աշխատանք են տանում, ապօրինի զենք-զինամթերքն ինքնակամ հանձնողների համար խրախուսական նորմեր են սահմանված: Շատերը ինքնուրույն հանձնում են օրենքով չսահմանված կերպով պահվող զենքը, իսկ բարեկամական հորդորները անտեսողներից ոստիկանությունն արդեն առգրավում է զենքը և նրանց պատասխանատվության ենթարկում:- Քրիստինե
Մասիս խոշորացված համայնքի Հովտաշատ բնակավայրի մի հատվածն արդեն 20 օր զրկված է ջրից: Սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատման համար օգտագործվող տեխնիկան է վնասել ջրագիծը: Համայնքի ղեկավարը արտառոց ոչինչ չի տեսնում, որ մարդիկ տևական ժամանակ ջրի խնդիր ունեն, ասում է՝ ավելի լուրջ պրոբլեմներ կան համայնքում: Թե ինչու են ուշացնում ջրագծի վերականգնումը՝ ըստ համայնքապետի՝ պետք է մասնագետները զոդեին խողովակը, սակայն, 20 օր անց պարզել են, որ դա հնարավոր չէ, այլ լուծում պետք է գտնել:- Աննա
Հայաստանի քաղաքացիություն ստանալ կամեցողներն էապես ավելացել են, ուստի միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, դիմումները պատշաճ ժամկետներում սպասարկելու նպատակով սկսել է դրանք առցանց ընդունել: Ինչ վերաբերում է ազգությամբ հայերին, ապա նրանք քաղաքացիություն ստանում են հեշտացված կարգով:- Լիանա
Երևանի պետական համալսարանի գեր-համակարգչի շնորհիվ մի շարք գիտական նախագծերի իրագործումը արագացել է, հաշվարկները դարձել են գերճշգրիտ: Սուպեր-համակարգչից օգտվում են ոչ միայն մայր բուհի գիտաշխատողները, գործընկեր կառույցների գիտնականները ևս հասանելիություն ունեն սարքին:-Էմմա









