ԼԼիլիթ Ասատրյան

Լիլիթ Մակունցը և ՀՀ-ում Արգենտինայի դեսպանը կարևորել են քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար բնագավառներում համագործակցության զարգացումը

Լիլիթ Մակունցը և ՀՀ-ում Արգենտինայի դեսպանը կարևորել են քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար բնագավառներում համագործակցության զարգացումը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանի հետ: Այդ մասին հայտնում են Կառավարությունից:

Կողմերը կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար բնագավառներում համագործակցության զարգացումը:

Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ բարձրաստիճան այցերի կազմակերպման կարևորությունը՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի Հայաստան–Արգենտինա կապերի ընդլայնմանն ու համագործակցության օրակարգի առաջմղմանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում