ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ խորհուրդը քննարկում է Իսրայելի ազգային անվտանգության նախարարի նկատմամբ պատժամիջոցների հարցը

ԵՄ խորհուրդը քննարկում է Իսրայելի ազգային անվտանգության նախարարի նկատմամբ պատժամիջոցների հարցը

ԵՄ-ն անընդունելի է համարում Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի հայտարարությունները Գազայի հատվածի վերաբերյալ և ներկայումս քննարկում է նրա դեմ պատժամիջոցների կիրառման հարցը։

«Մենք վճռականորեն և միանշանակ դատապարտել ենք Իսրայելի նախարար Բեն Գվիրի հայտարարությունները Գազայի վերաբերյալ։ Իսրայելի կառավարությունը պարտավոր է կասեցնել իր նախարարի նման հռետորաբանությունը»,- այս մասին երեքշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Անուար ալ Անունին:

2026 թվականի օգոստոսի կեսերին Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հայտարարել էր, որ Իսրայելի բանակը ամեն գիշեր կթիրախավորի 30-40 խաղաղ բնակչի։

Նա ընդգծել է, որ թիրախ պետք է դառնան ոչ միայն նրանք, ովքեր անմիջական սպառնալիք են ներկայացնում։ Բազմաթիվ լրատվամիջոցներ մեջբերել են նրա հետևյալ խոսքը. «Այնտեղ կան մարդիկ, որոնք արժանի չեն ապրելու, նրանք չպետք է ապրեն, նրանք նույնիսկ մարդ չեն»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում