ԱԱնժելիկա Ժամհարյան

Կասեցվել է «Լոռի» ապրանքանիշի երկու տեսակի ըմպելիքների արտադրությունը

Կասեցվել է «Լոռի» ապրանքանիշի երկու տեսակի ըմպելիքների արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառման ընթացքում նմուշառում են կատարել «Քվիմագո» ՍՊ ընկերության պատկանող «Լոռի» ապրանքանիշի ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում առկա արտադրատեսակներից (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Ներսիսյան թաղամաս): Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

 

Նմուշների լաբորատոր փորձաքննությունը փաստել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք տանձի համով» արտադրատեսակի նմուշը՝ «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) և «Խմորասունկ/բորբոսասունկ (գումարային)» ցուցանիշներով, իսկ «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք կոլայի համով» արտադրատեսակի նմուշը՝ «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) ցուցանիշով չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին։

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:

 

Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում