Սննդի առաքիչները յուրացումներ են կատարել

ՎՎարդան Հովսեփյան

Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մայրաքաղաքի սննդի առաքման ծառայություններից մեկում յուրացման դեպքեր էին եղել: Առաջին հաղորդումը ոստիկանության Կենտրոնականի բաժնում ստացվել է հոկտեմբերի 1-ին: Առաքիչները սովորաբար աշխատանքային օրվա ավարտին սննդի վաճառքից ստացած հասույթը փոխանցում են ընկերության հաշվեհամարին, իսկ կտրոնը լուսանկարելով` հաշվապահին ուղարկում: Սեպտեմբերի 4-6-ը առաքման ծառայության մատուցողը, ըստ քննությանը հայտնի տվյալների, գումարի փոխանցման կտրոնները կեղծելով` ընկերությանը մոտ 200.000 դրամի վնաս էր պատճառել:

Հետաքննության բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ: Առաքիչը բաժին էր հրավիրվել, տվել խոստովանական բացատրություն: Թվում էր` մյուսները պետք է հետևություն անեին: Բայց օրեր անց նույն ընկերությունից նոր հաղորդում էր ստացվել. հոկտեմբերի 17-22-ը մեկ այլ առաքիչ ընկերությանը դարձյալ, նշված եղանակով, մոտ 200.000 դրամի նյութական վնաս էր պատճառել: Մեկ ուրիշն էլ հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 11-ը, կեղծելով վճարային տերմինալի կտրոնները, 300.000 դրամից ավելի գումար էր յուրացրել: Բանկի կողմից տրամադրած գրության ուսումնասիրությունը ցույց էր տալիս, որ ներկայացված անդորրագրերի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Նոյեմբերի 16-17-ը մեկ այլ առաքիչ էլ, ըստ նույն ընկերությունից ստացված հաղորդման, ոչ միայն գումար էր յուրացրել, այլև ընկերության տրամադրած պայուսակն ու բաճկոնը:

Նշված դեպքերով կասկածվողները հրավիրվել են բաժին և տվել բացատրություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում