ՎՎարդան Հովսեփյան

Արսեն Թորոսյանը՝ ամանորյա պայթուցիկների վտանգների մասին

Արսեն Թորոսյանը՝ ամանորյա պայթուցիկների վտանգների մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ամանորյա տոները, ուրախություն բերելուց զատ, երբեմն նաև դժբախտություն են բերում որոշ ընտանիքներին` երեխաների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման հետևանքով:

«Քիչ առաջ ահազանգ ստացա մանկական վիրաբույժ իմ գործընկերներից, որ նորից սկսել են արձանագրվել երեխաների մատների և ձեռքերի ջնջխման և անդամահատման դեպքեր` փոքրիկների ձեռքերի մեջ պայթուցիկների պայթելու հետևանքով:

Տարեկան 10-15 երեխա մնում է առանց մատների հենց միայն դրանց պատճառով»,- գրել է Թորոսյանը:

Նախարարը ծնողներին կոչ է արել պարզապես ՉԳՆԵԼ որևէ պայթուցիկ սարք իրենց երեխաների համար, ինչպես նաև խոսել իրենց երեխաների հետ դրանց վտանգների մասին՝ մինչև հարցը կկարգավորվի օրենսդրական մակարդակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում