ԳԳոհար Սարգսյան

Ավտովթաար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին․ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին

Ավտովթաար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին․ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին

Օգոստոսի 22-ին՝ ժամը 14։32-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնությանը, հոսանքազրկել ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում