ԷԷմմա Վարդանյան

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Համլետ Մանուկյանն արծաթե մեդալ է նվաճել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մեծահասակների առաջնության նժույգ թափեր վարժությունում, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

19-ամյա մարմնամարզիկը եզրափակչում հավաքել է 15․000 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը 14․900 միավորով դարձել է բրոնզե մեդալակիր։

Մեծահասակաների պայքարում առանձին գործիքների որակավորման փուլի արգելքը հաղթահարել են նաև Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը (հենացատկ), աշխարհի գավաթակիր Արթուր Ավետիսյանը (օղակներ), Վահագն Դավթյանը (օղակներ)։

Երիտասարդների պայքարում եզրափակիչ է դուրս եկել Արման Ղուկասյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում