Մի ֆոտոյի պատմություն. Լենոնին սպանողը

Մի ֆոտոյի պատմություն. Լենոնին սպանողը

Այս լուսանկարը հավերժացել է 1980-ի դեկտեմբերի 8-ին: Ակնթարթում լեգենդար «Բիթլզ» խմբի հիմնադիրներից Ջոն Լենոնն է: Լուսանկարում նա ստորագրություն է տալիս Մարկ Դեյվիդ Չեպմենին, մարդու, ով այդ ստորագրությունը ստանալուց 6 ժամ անց սպանեց իրեն:

Ի սկզբանե Չեպմենը «Բիթլզ»խմբի երկրպագու էր, բայց հետագայում կրոնական խմբավորման մոլեռանդ անդամ դարձավ և գլուխ թեքեց սիրելի խմբից: Նրան շատ էր բարկացրել Լենոնի այն արտահայտությունը, թե «Բիթլզը» Հիսուսից ավելի հայտնի է դարձել:

Երբ 1980-ի դեկտեմբերի 8-ին Լենոնը դուրս եկավ տնից ձայնագրման ստուդիա գնալու համար, Չեպմենը կանգնեցրեց նրան և խնդրեց ստորագրություն տալ: Ոչինչ չկասկածելով երաժիշտը ստորագրեց: Մի քանի ժամ հետո, երբ Լենոնը ձայնագրման ստուդիայից վերադառնում էր տուն, Չեպմենը տեսավ նրան և բղավեց. «Հեյ, միստր Լենոն», այնուհետեւ հինգ անգամ կրակեց նրա վրա: Գնդակներից չորսը հասան իրենց նպատակին և մահացու վիրավորեցին երաժշտին: Սպանությունից հետո Չեպմենը դեպքի վայրից փախուստի չդիմե: Երբ ոստիկանները եկան, նա ասֆալտին նստած գիրք էր կարդում:

Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում