Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի ունեցած շախմատի միջազգային մրցաշարում հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը գրավել է 4-րդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և բաժանել 2-4-րդ տեղերը, իսկ լրացուցիչ ցուցանիշներով գրավել է չորրորդ տեղը: Մրցաշարի հաղթող է դարձել ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը, որը հավաքել է 7.5 միավոր:










