ՆՆարե Ոսկանյան

ԿԳՄՍ նախարարը ՀՅԴ ՀԵՄ-ի հանդիպման պայմանավորվածություն չունի

ԿԳՄՍ նախարարը ՀՅԴ ՀԵՄ-ի հանդիպման պայմանավորվածություն չունի

ԿԳՄՍ նախարարությունը հերքել է ՀՅԴ ՀԵՄ-ի հայտարարությունը, որում նշվում է, որ իբր վաղը՝ դեկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ին, նախատեսված է հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ։

«Հայտնում ենք, որ սա ապատեղեկատվություն է, և հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա։ ԿԳՄՍՆ-ն նախապես հստակ տեղեկացրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կարծիք արտահայտելու և առաջարկներ անելու հարթակների մասին։ Կոչ ենք անում քննարկումներին մասնակցել այդ հարթակներում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ՀՅԴ ՀԵՄ-ը հաղորդագրություն էր տարածել, որ «հաշվի առնելով ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի բազմակի պնդումներն այն մասին, որ ինքը պատրաստակամ է բոլոր կողմերի հետ հանդիպել և քննարկել կնճռոտ հարցրեը, ՀՅԴ ՀԵՄ-ը նոյեմբերի 29-ին հանդես է եկել նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու նախաձեռնությամբ:

Հանդիպումը տեղի կունենա վաղը` դեկտեմբերի 3-ին` ժամը 15:00-ին»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում