ԼԼիլիթ Ասատրյան

ռեպեր

Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովը որոշ ժաամանակ միգրանտների ժամանակավոր պահման վայրում գտնվելուց հետո արտաքսվել է Ռուսաստանից։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա բողոքարկել էր արտաքսման որոշումը, սակայն դատարանը չի բավարարել բողոքը։ Բախտիյար Հասանովի՝ Ռուսաստանի քաղաքացիությունը չեղարկվել էր անցած տարի։


Ինչո՞ւ են նրա զրկել քաղաքացիությունից, իսկ այուհետև արտաքսել՝ պաշտոնապես հայտնի չէ, սակայն ԶԼՄ-ների տվյալով՝ Հասանովին կասկածում են անօրինական միգրացիայի, կեղծարարության և միջէթնիկ լարվածություն հրահրելու համար: Սակայն չի բացառվում, որ որոշումը քաղաքական է՝ հաշվի առնելով վերջին շրջանում Մոսկվա-Բաքու լարվածությունը: Հասանովի դեպքը միակը. չէ, անցած տարվանից ադրբեջանական սփյուռքի այլ ներկայացուցիչներ ևս ձերբակալվել կամ արտաքսվել:

Բաքուն էլ միջազգային հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքագետի նկատմամբ, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, վիրավորական արտահայտություններ են թույլ տվել ադրբեջանցիների և Ադրբեջանի իշխանության հասցեին:

++

Դոնալդ Թրամփն անդրադարձել է Իրանի շուրջ զարգացումներին, հայտարարել՝ գլխավոր նպատակը միշտ եղել է թույլ չտալ, որ Իսլամական Հանրապետությունը միջուկային զենք ունենա: ԱՄՆ նախագահը նաև մեկնաբանել է տեղեկությունը, որ Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով նավագնացության երթուղու քարտեզի շուրջ և նավերի ժամանակավոր անցման անվտանգ սխեմա են մշակել: Մինչդեռ Վաշինգտոնը պնդում է, որ նեղուցը ամերիկյան վերահսկողության տակ է, և այնտեղով անհնար է անցնել առանց ԱՄՆ-ի թույլտվության: Թրամփը զգուշացրել է՝ եթե Օմանը խառնվի և խանգարի ԱՄՆ-ին, ապա կդառնա թիրախ: Նա հավելել է, որ ուղիղ կապի մեջ են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, թեև ԻՀՊԿ-ից արդեն հերքել են այս պնդումը:

Այս ֆոնին արաբական ԶԼՄ-ները գրում են, որ ԱՄՆ-ն և Իրանը որոշել են երկարաձգել հրադադարը, այն կգործի ևս 60 օր: Պաշտոնապես այս տեղեկությունը չեն հաստատել ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Թեհրանը:

Լարված է նաև Գազայի ուղղությամբ, Իսրայելը հրաժարվում է ընդունել կարգավորման՝ ամերիկյան ծրագիրը: Տեղեկություններ կան, որ Սպիտակ տան բանագնաց Ջարեդ Քուշները հանդիպել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության հետ՝ քննարկելու խաղաղության ծրագիրը և շարժման զինաթափումը, հանդիպումն անցել է Եգիպտոսում: Հաղորդվում է, որ Քուշները հանդիպել է նաև Իսրայելի վարչապետի հետ: Բանակցություններն, ըստ աղբյուրների, տևել է ավելի քան 4 ժամ, Սպիտակ տան բանագնացը շեշտել է Գազայի վերականգնման փուլին անցնելու կարևորությունը, սակայն Բենիամին Նեթանյահուն պնդել է, որ դա տեղի չի ունենա, քանի դեռ ՀԱՄԱՍ-ն ամբողջությամբ չի զինաթափվել, մինչ այդ պահը ՑԱՀԱԼ-ը ևս չի լքի Գազայի տարածքը:

++

Վերջին 2 օրում ուկրաինական ուժերը հարյուրավոր ԱԹՍ-ներ են արձակել Ռուսաստանի ուղղությամբ: Մոսկվայի և Բելգորոդի մարզերում կան զոհեր և վիրավորներ, տեղական իշխանությունների տվյալով՝ քաղաքացիական օբյեկտներ են վնասվել, Մոսկվայի մարզում նաև Wildberries-ի պահեստ է հրդեհվել: Ըստ ուկրաինական կողմի՝ Ռոստովի մարզում էլ թիրախավորվել է հրթիռային վառելիք արտադրող գործարան։ Կան զոհեր: Աստրախանի մարզում ևս քաղաքացիական անձ է զոհվել:

Ռուսաստանն էլ հայտնել է, որ թիրախավորվել են Կիևում ԱԹՍ-ների արտադրամասեր, Կրեմենչուկում նավթավերամշակման և Կրիվոյ Ռոգում մետաղագործական ձեռնարկություններ, ինչպես նաև Իզմայիլում և Օդեսայում էներգետիկ և նավահանգստային ենթակառուցվածքներ։ Սակայն Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական ուժերը հարվածել են քաղաքացիական օբյեկտների, կան զոհեր: Հաղորդվում է, որ ի թիվս այլնի՝ Կիևում գրքի շուկա է այրվել:

++

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ հարաբերություններ ունի Հյուսիսային Կորեայի հետ, և դա հաշվի առնելով՝ ուրախ չէ, որ Միացյալ Նահանգները իր նախագահությունից առաջ համաձայնել է մասնակցել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություններին: Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարի խոսքով, այդ վարժանքները ծախսատար են: «Հանձնարարել եմ էականորեն կրճատել դրանք», - նշել է Թրամփը, հավելել՝ Հարավային Կորեան ավելի վաղ հրաժարվել է միանալ Իրանի ապամիջուկայնացման գործողությանը:

Այս ֆոնին Հարավային Կորեան ցանկանում է բանակցություններ վարել Հյուսիսային Կորեայի հետ: Սեուլից կոչ են արել հրաժարվել փոխադարձ սպառնալիքների քաղաքականությունից: Սակայն փորձագիտական շրջանակները կարծում են, որ Փհենյանն այդքան էլ հետաքրքրված չէ Հարավային Կորեայի և Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավմամբ, քանի որ ռազմական և այլ ոլորտներում արդյունավետորեն գործակցում է Ռուսաստանի հետ:- Դիանա 

Կարինե Մարգարյանն ընդդեմ Հանրայինի գործով առաջին ատյանի քաղաքացիական դատարանը բավարարել է հայցը։ Վճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Դատարանը որոշել է պարտավորեցնել Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը առնվազն հինգ աշխատանքային օր անընդմեջ հրապարակայնորեն հերքել տեսանյութի տվյալները՝ հաստատելով նաև հերքման վերնագիրը և տեքստը: Ի կատարումն դատարանի վճռի՝ ընթերցում եմ.

- «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն զրպարտել է Կարինե Հովսեփի Մարգարյանին»։ Հայաստանի հանրային հեռուստաընկերության կայքում, յութուբյան ալիքում և Հանրային Հեռուստաընկերության «Լուրերի» թողարկման ժամանակ 2026 թվականի փետրվարի 23-ին հրապարակվել է Քրիստինե Թորոսյանի տեսանյութը` «Սեյրան Օհանյանի կինը մեղադրյալի աթոռին. ինչպես է իրագործվել գույքը բարեկամի անունով գրանցելու սխեման» վերնագրով։ Նշված տեսանյութում Կարինե Հովսեփի Մարգարյանի վերաբերյալ հայտնվել է, որ վերջինս մասնակցել է ապացույցներ կեղծելուն, դատարան քաղաքացիական գործով կեղծ ապացույցներ ներկայացնելուն, պետության կողմից հնարավոր բռնագանձումը խոչընդոտելու նպատակով արգելանքի պայմաններում գույքերը ձևականորեն օտարելուն։ Վերոնշյալ փաստերը չեն հաստատվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով, հետևաբար դրանք չեն կարող համարվել իրականությանը համապատասխանող և արատավորում են Կարինե Հովսեփի Մարգարյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը։ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն զրպարտել է տիկին Կարինե Հովսեփի Մարգարյանին»:

- Դատարանի պահանջով հերքման տեքստի ընթերցումից հետո պարզաբանեմ, որ Սեյրան Օհանյանի կնոջ և Կարինե Մարգարյանի վերաբերյալ գործով դեռ ընդհանրապես չկա ուժի մեջ մտած դատավճիռ, իսկ հիմնական խնդիրն այն է, որ ռեպորտաժի բացման հաղորդավարական տեքստում չի եղել հղում ներկայացվող տեղեկությունների աղբյուրին։ Թեև տեսանյութում քննիչը ներկայացնում է նախաքննությամբ պարզված հանգամանքներ։ Եվ որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի՝ մենք 5 օր շարունակ դատարանի վճռով պահանջվող հերքման տեքստի հետ միաժամանակ կհեռարձակենք փետրվարի 23-ի ռեպորտաժը, որ հեռուստադիտողը հստակ եզրակացնի՝ արդյոք այն զրպարտություն պարունակում է, թե` ոչ:- Քրիստինե

Երևան -Եղվարդ-Արագյուղ- Զորավան -Բուժական ճանապարհը հիմնանորոգվում է՝ վերակառուցումը կարժենա 2 մլրդ դրամ: Ճանապարհը վերջին անգամ նորոգվել է 2009-ին: Այժմ ակտիվ շինաշխատանքներ են ընթանում Երևան -Եղվարդ -Արագյուղ-Հարթավան ճանապարհահատվածում: Այլընտրանքային ճանապարհների կառուցումն ու նորոգումը կառավարության առաջնահերթություններից է:- Մայա
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում