Խոսող կոթողներ. Սիդնեյի օպերային թատրոն

Խոսող կոթողներ. Սիդնեյի օպերային թատրոն

Սիդնեյի օպերային թատրոնը Genealogy խմբի անդամ Մերի-Ջին Օ՛Դոհերթիի ամենասիրելի վայրն է: Ով՝ ով, նա լավ գիտի` Ավստրալիայի ամենախոսող կոթողը հենց սա է: Մերի-Ջինն այն երջանիկներից է, ում բախտ է վիճակվել Սիդնեի օպերային թատրոն մտնել ոչ միայն հանդիսատես, այլեւ արտիստ։

Օպերային թատրոնը կառուցելու նպատակով 1950-ականներին հայտարարված միջազգային մրցույթում հաղթել է դանիացի ճարտարապետ Յորն Ուդզոնը: Հենց նրա մտքի թռիչքն էլ ճանաչվեց ամենահամարձակ նախագիծը։

Շենքը 3 կողմից շրջապատված է ջրով, իսկ տանիքը նախագծված է հսկայական առագաստի նման։ Կոթողն ունի 4 հիմնական դալիճ՝ ամենամեծը համերգային սրահն է, որտեղ տեղավորվում են ավելի քան 2 600 մարդ, օպերային սրահ՝ 1 500 մարդ, իսկ մյուս երկու սրահները տրամադրված է պարային եւ դրամատիկական նեկայացումների համար։ Կառույցի երկարությունը 180 մ է, իսկ լայնությունը՝ 120 մետր։

Սիդնեյի Օպերային թատրոնի պաշտոնական բացումն իրականացրել է Ելիզավետա 2-րդը։ Օպերային Թատրոնի բացման առաջին երկու տարում այցելել է ավելի քան 36 մլն մարդ, երկու անգամ ավելի, քան Ավստրալիայի բնակչությունն է։

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում