Ոստիկանները բացահայտել են եկեղեցիներից կատարված գողությունները․ երկու անձ ձերբակալվել է

ԿԿարմեն Ղուկասյան

Վերջին երկու շաբաթների ընթացքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր էին ստացվել, որ հանրապետության տարբեր եկեղեցիներից ու մատուռներից գողություններ են կատարվում։ Հափշտակվել էին խաչեր, գավաթներ, մյուռամաններ և եկեղեցական այլ պարագաներ։

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, ինչպես նաև Արտաշատի, Արարատի, Արմավիրի բաժինների և պարեկների հետ։

Ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ եկեղեցիներից ու մատուռներից գողությունները կատարում են Արմավիր քաղաքի 30 և 38-ամյա տղամարդիկ։

Օգոստոսի 14-ին՝ ժամը 16․50-ի սահմաններում,  Երևան-Երասխ ճանապարհի Շահումյան գյուղի հատվածում նրանք հայտնաբերվեցին, գողություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածով ձերբակալվեցին և «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Արտաշատի բաժին, իսկ մեքենան՝ պահպանվող հատուկ տարածք։

Պարզվել է նաև, որ տղամարդիկ հասցրել են գողոնի մի մասը վաճառել։ Գողոնի մնացած մասը հայտնաբերվեց մեքենայի ակնհայտ տեսանելի հատվածում։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը Սահմանադրության նախաբանի և բուն հոդվածների միջև առկա խզումը հաղթահարելն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Խնդիրը Սահմանադրության նախաբանի և բուն հոդվածների միջև առկա խզումը հաղթահարելն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ

Նախատեսվում է «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան ճեմուղի. Եղիազար Վարդանյան

Նախատեսվում է «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան ճեմուղի. Եղիազար Վարդանյան

Արբանյակ ունենալու առաջին փորձը մեզ տվել է մասնագիտական կարողությունների և ռեսուրսների ձևավորում․ Դավիթ Թադևոսյան

Արբանյակ ունենալու առաջին փորձը մեզ տվել է մասնագիտական կարողությունների և ռեսուրսների ձևավորում․ Դավիթ Թադևոսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում