Եվրատեսիլյան առավոտ. Մեծ Բրիտանիա

Եվրատեսիլյան առավոտ. Մեծ Բրիտանիա

Electro Velvet բենդի մասնակիցներ Ալեքս Լարկը եւ Բիանկա Նիկոլասը դեռ մանկուց են հետեւել եվրատեսիլյան շոուներին: 

Այս տարի Միացյալ Թագավորությունը որոշել է ներկայացնել վինտաժային երաժշտություն: Մասնակիցներն էլ, երգն էլ, շոուն էլ ընտրել են նույն ոճով: Electro Velvet  զույգը հատուկ Եվրատեսիլի համար է կազմավորվել:

Ալեքս Լարկը դպրոցում ուսուցիչ է, իսկ դասերի ավարտից հետո՝ The Rolling Clones բենդի մենակատար: Բիանկա Նիկոլասն արքայազն Ուիլյամի եւ Քեմբրիջի դքսուհի Քեյթի սիրելի երգչուհիներից է: Նա մասնակցել է «Բրիտանիայի ձայնը» նախագծին: Կույր լսումներին նրա կատարումը հիթ էր դարձել: Բիանկան եւ Ալեքսը շատ տարբեր են, հենց սա էլ, ըստ եվրատեսիլյան կազմակերպիչների, նրանց դուետի յուրահատկությունն է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում