ՄՄերի Եգորյան

Գնացքի և ավտոմեքենայի բախման հետևանքով 2 մարդ է տուժել

Գնացքի և ավտոմեքենայի բախման հետևանքով 2 մարդ է տուժել

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 19։37-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղից Բյուրավան գյուղ տանող ավտոճանապարհին էլեկտրագնացքը բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային: Կան տուժածներ: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը Գևորգ Գ.-ն (ծնված 1984 թ.) և Սիրվարդ Մ.-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները Գևորգ Գ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Սիրվարդ Մ.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում