ԼԼիլիթ Ասատրյան

Քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակումը կիրականացվի նաև ոլորտային մասնագետների միջոցով

Քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակումը կիրականացվի նաև ոլորտային մասնագետների միջոցով

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակումը իրականացնել ոչ միայն կազմակերպությունների, այլ ոլորտային մասնագետների (փորձագետների) միջոցով։

Որոշմամբ հստակեցվում են նաև այդ անձանց մասնագիտական կարողության հավաստման հիմքերը՝ կրթությունը, որակավորումը, գիտական աստիճանը կամ կոչումը, աշխատանքային փորձը, նախկինում իրականացված աշխատանքները, մասնագիտական հրապարակումները, վերապատրաստումները կամ տվյալ ոլորտում գործունեությունը հավաստող այլ համարժեք փաստաթղթերը։

Առաջարկվող փոփոխությունների նպատակներից են՝ ապահովել նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման գործընթացում բարձր որակավորում ունեցող անհատ փորձագետների ներգրավման իրավական հնարավորություն, բարձրացնել մշակվող փաստաթղթերի գիտական հիմնավորվածությունը և մասնագիտական որակը, ապահովել գործընթացի արդյունավետություն, օպերատիվություն և ճկունություն, նպաստել միջազգային առաջավոր փորձի ներդրմանը և եվրոպական նորմերի (եվրակոդերի) տեղայնացման գործընթացի արագացմանը, ուժեղացնել գիտական և մասնագիտական համայնքի մասնակցությունը պետական քաղաքականության ձևավորման գործընթացում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում