ԳԳոհար Սիմոնյան

Սառը պատերազմին վերադարձը ողջ քաղաքակրթության կործանումը կլինի. Գորբաչովը՝ CNN-ում

Սառը պատերազմին վերադարձը ողջ քաղաքակրթության կործանումը կլինի. Գորբաչովը՝ CNN-ում

ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը CNN-ին տված հարցազրույցում հորդորել է թույլ չտալ Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին՝ վերադառնալու Սառը պատերազմին, որովհետև դա կհանգեցնի ողջ քաղաքակրթության կործանմանը:

«Կարծում եմ՝ պետք է խուսափել դրանից: Լավ է, որ ամբողջ աշխարհում մարդիկ արձագանքում են ... բանախոսները, քաղաքական գործիչները ... հասկանում են, որ չի կարելի այդպիսի բան թույլ տալ: Սառը պատերազմի վերադարձը կարող է թեժ լինել, այն մեր ողջ քաղաքակրթության կործանումն է: Չի՛ կարելի նման բան թույլ տալ»,- շեշտել է ԽՍՀՄ նախկին նախագահը:

Գորբաչովը նաև մտահոգություն է հայտնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև զենքի վերահսկման մի շարք համաձայնագրերի դադարեցման վերաբերյալ, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:

«Սրանք առաջին քայլերն են՝ ավերելու այն, ինչը ոչ մի դեպքում չպետք է ավերվի: Այնպես որ, եթե այս միտումը շարունակվի, իրադարձությունների զարգացման ցանկացած սցենար հնարավոր է: Դա անընդունելի է »,- ասել է Գորբաչովը:

Հիշեցնենք, որ Գորբաչովն իր նախորդ հարցազրույցում խոսել էր Արևմուտքի կողմից Սառը պատերազմի ավարտն արդարացիորեն հաղթանակ համարելու, բայց այն, որպես այդպիսին, սեփականելու վերաբերյալ: Նա ընդգծել էր, որ արձանագրված ելքը ԽՍՀՄ-ի և Արևմուտքի ընդհանուր ներդրումն է եղել: Գորբաչովն ասել էր, որ իրականում  հաղթողներ չեն լինում Սառը պատերազմում: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում