Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 12-14-ը կգործուղվի Ղազախստանի Հանրապետություն՝ Ալմաթի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշման համաձայն՝ Պապոյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի հերթական նիստին։
Որոշմամբ նաև նախատեսվում է, որ Գևորգ Պապոյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի Ղազախստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն։








