ՆՆարե Ոսկանյան

Դատախազությունն ուսումնասիրում է քաղաքապետարանի նվիրատվությունների վերաբերյալ հրապարակումները

Դատախազությունն ուսումնասիրում է քաղաքապետարանի նվիրատվությունների վերաբերյալ հրապարակումները

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Երևանի մի քանի ընկերությունների և անհատների կողմից 21 աղբատար մեքենաների նվիրատվության վերաբերյալ մամուլի հրապարակումները: Այս մասին 1lurer.am-ին փոխանցեց Գլխավոր դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանը։

Քաղաքապետարանը հրապարակել էր Երևան համայնքին 21 աղբատար մեքենա նվիրած ընկերությունների և անհատների անունները՝ դա բացատրելով հանրային պահանջով: Եվ երեկ դրա շուրջ բարձրացված աղմուկի վերաբերյալ պարզաբանում էր ներկայացրել նաև քաղաքապետ Հայկ Մարությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում