ՇՇողիկ Գալստյան

Արցախում նշել են Ոստիկանության ծառայողի օրը

Արցախում նշել են Ոստիկանության ծառայողի օրը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Ոստիկանության ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նա շնորհավորել է ոստիկաններին մասնագիտական տոնի առթիվ, պետական պարգևներ հանձնել մի խումբ ծառայողների:

«Ուզում եմ մեկ անգամ ևս արժևորել այն  բարդ ու կարևոր ծառայությունը, այն ամենօրյա քրտնաջան ու անձնվեր աշխատանքը, որ իրականացնում եք դուք՝ պաշտպանելով մեր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, մարդու, հասարակության և պետության շահերը, հետևողական պայքար մղելով հանցագործությունների և իրավախախտումների դեմ: Դա իսկապես չափազանց կարևոր է մեր պետության և քաղաքացիների բնականոն գործունեության ապահովման համար»,- ընդգծել է իր ելույթում Նախագահ Սահակյանը՝ հավելելով, որ պետք է համառ աշխատանք տանել մասնագիտական ունակությունների շարունակական կատարելագործման և գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում