ԼԼիլիթ Ասատրյան

Հայտնի է Կառավարության նոր կազմը

Հայտնի է Կառավարության նոր կազմը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Դավիթ Թադևոսյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի. 

Դավիթ Թադևոսյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- նշված է հրամանագրում:

Նախագահի մյուս հրամանագրերով՝ նախարարների պաշտոնակատարներ Դավիթ Խուդաթյանը, Սուրեն Պապիկյանը, Համբարձում Մաթևոսյանը, Արփինե Սարգսյանը, Ժաննա Անդրեասյանը, Արարատ Միրզոյանը, Սրբուհի Գալյանը, Անահիտ Ավանեսյանը, Արսեն Թորոսյանը, Գևորգ Պապոյանը, Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում