ԳԳոհար Սիմոնյան

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը պաշտոնանկ է արել իսպանացի մարզիչ Ունայ Էմերիին

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը պաշտոնանկ է արել իսպանացի մարզիչ Ունայ Էմերիին

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը պաշտոնանկ է արել իսպանացի մարզիչ Ունայ Էմերիին:

Հաղորդվում է, որ նման որոշման պատճառը վերջին շրջանում «Արսենալ»-ի  անհաջող ելույթներն են եղել, երբ թիմը 7 խաղի ընթացքում անընդմեջ ոչ միայն որևէ հաղթանակ չգրանցեց, այլև երեկ Եվրոպայի լիգայի մրցաշարի F խմբում, սեփական հարկի տակ, 1-2 հաշվով պարտվեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ին:

Հիշեցնենք, որ Ունայ Էմերին ընդամենը 2018 թվականի ամռանն էր ստանձնել «Արսենալի» մարզչի պաշտոնը:

«Արսենալի» ղեկավարության մյուս որոշման համաձայն՝ ժամանակավոր մարզիչ է նշանակվել շվեդ Ֆրեդի Լյունգբերգը:

Նա 1997-2007 թվականներին խաղացել է «Արսենալ»-ում, Շվեդիայի հավաքականում, ինչպես նաև՝ մի շարք ուրիշ ակումբներում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում