ՔՔրիստինե Ոսկանյան

Գևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ Գևորգյանին

Գևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ Գևորգյանին

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ Գևորգյանին։

 

«Նշել եմ, Կառավարությունը կարևորում է, որպեսզի գործարանը ոչ միայն ապահովի կայուն աշխատանք և բացարձակ թափանցիկություն, այլև շարունակաբար բարձրացնի իր արդյունավետությունը և լիարժեք օգտագործի իր արտադրական ներուժը։

 

Հավելել եմ, որ իրենց գործին տիրապետող, աշխատանքը բարեխղճորեն և պարտաճանաչ իրականացնող բոլոր աշխատակիցները շարունակելու են աշխատել գործարանում։

 

Գործարանի կառավարչին և անձնակազմին մաղթել եմ արդյունավետ աշխատանք»- այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել  է Գևորգ Պապոյանը։
 
Նախօրեին տեղեկացրել էինք, որ Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ:
 
Մանրամասները՝ տեսանյութում:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում