Մի ֆոտոյի պատմություն. քաղաքական նորաձեւություն

Մի ֆոտոյի պատմություն. քաղաքական նորաձեւություն

Մեր օրերում ընտրությունների նախընտրական փուլում ոչ ոքի չես զարմացնի այս կամ այն թեկնածուի լուսանկարով կամ քաղաքական կարգախոսներով զարդարված բուկլետներով եւ պաստառներով:

Բայց նախկինում այդ ամենը շատ քիչ էր հանդիպում: Ամեն ինչ սկսվեց ժապավեններից եւ կրծքանշաններից: Առաջին ամերիկյան քաղաքական կրծքանշաններն ի հայտ են եկել Ջորջ Վաշինգտոնի նախագահության տարիներին, դրանք սովորական կոճակի տեսք ունեին: Հիմնականում պատրաստվում էին թիթեղից, իսկ դրանց վրա կամ թեկնածուի անունն էր, կամ կարգախոսը: Հետագայում նախընտրական քարոզչության այս ձեւը զարգացավ եւ տարբեր միջոցներ սկսեցին կիրառվել:

Առաջինը Դուայտ Էյզենհաուերի թիմն էր, որ 1952-ին որոշեց մի ամբողջ քաղաքական նորաձեւություն ստեղծել: Գլխարկներ, զուգագուլպաներ, զգեստներ, որոնց կրողները հանրությանը անընդհատ հիշեցնում էին նախագահի տվյալ թեկնածուի մասին։ Լուսանկարիչ Նին Լին ֆիքսել է նախընտրական նորաձեւությունը Life ամսագրի համար:

Նախընտրական կրծքանշանին հավերժացած ամենակարճ նշանաբանի ռեկորդակիր է, իհարկե, Բարաք Օբաման: Նրա  2008-ին նախընտրական կրծքանշանի վրա ընդամենը մի տառ էր՝ Օ, որը շրջապատված էր ծագող արեւի ճառագայթներով:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում