ՄՄարո Թարվերդյան

Դավիթ Խուդաթյանն ու Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են Հայաստան–Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ընթացքին առնչվող հարցեր

Դավիթ Խուդաթյանն ու Իրանի փոխարտգործնախարարը քննարկել են Հայաստան–Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ընթացքին առնչվող հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Համիդ Ղանբարին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

 

Նախարարը շնորհակալություն է հայտնել օրերս ԻԻՀ կատարած այցի ընթացքում ջերմ ընդունելության համար։ Նախարարն ընդգծել է՝ հարցերի այն լայն շրջանակը, որը քննարկվել է Իրանում, և ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան առաջիկայում էլ ավելի խորացնել երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի փոխգործակցությունը։

 

Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ, տրանսպորտային և ճանապարհաշինության ոլորտներին վերաբերող հարցեր։

 

Խուդաթյանն ընդգծել է, որ Հայաստանում շինարարական աշխատանքներում իրանական ընկերությունների ներգրավվածության ծավալը երբեք այսքան մեծ չի եղել, ինչը միայն ողջունելի է։

 

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ընթացքին՝ ընդգծելով ծրագրի ռազմավարական նշանակությունը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում