ՆՆարե Ոսկանյան

ՃՈ-ն հայտնաբերել է ՀՔԾ կեղծ համարանիշով ավտոմեքենա

ՃՈ-ն հայտնաբերել է ՀՔԾ  կեղծ համարանիշով ավտոմեքենա

Ճանապարհային ոստիկանության Երևանը սպասարկող առաջին սպայական գումարտակի ծառայողներն այսօր  հայտնաբերել են հատուկ քննչական ծառայության կեղծ համարանիշերով BMW X6 մակնիշի ավտոմեքենա: Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Նախապատրաստված նյութերը, ըստ ենթակայության, փոխանցվել են տարածքային բաժին՝ հետագա ընթացքը լուծելու:

Այս մասին տեղեկացնում է ճանապարհային ոստիկանությունը, որի երկրորդ սպայական գումարտակի  Կոտայքի մարզը սպասարկող 3-րդ վաշտի ծառայողներն էլ հայտնաբերել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա: Այն շահագործվել է հաշվառումից հանված  ռուսական համարանիշերով: Այս դեպքում ևս նախապատրաստված նյութերը, ըստ ենթակայության, փոխանցվել են տարածքային ստորաբաժանում՝ հետագա ընթացքը լուծելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում