ԼԼիլիթ Ասատրյան

ՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը

ՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը

Սույն թվականի հուլիսի 30-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, ինչպես նաև շահագրգիռ այլ պետական գերատեսչության ներկայացուցիչներ։ Այդ մասին հայտնում են ՀԾԿՀ-ից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԾԿՀ կողմից կարգավորվող ընկերությունների հանրային ենթակառուցվածքների՝ գազամատակարարման, ջրամատակարարման, էլեկտրաէներգետիկական, էլեկտրոնային հաղորդակցության և այլ ցանցերի վերաբերյալ տարածական տվյալների հավաքագրման, համակարգման, ազգային գեոպորտալին ինտեգրման և դրանց արդյունավետ կառավարմանն առնչվող հարցեր։

 
 
Անդրադարձ է կատարվել պետական մարմինների միջև տեղեկատվական համակարգերի փոխգործակցության ապահովմանը և ենթակառուցվածքների վերաբերյալ արդիական և ամբողջական տվյալների հասանելիության կարևորությանը։ Նշվել է, որ տարածական տվյալների միասնական կառավարման համակարգը հնարավորություն կտա բարձրացնել ենթակառուցվածքների պլանավորման և շահագործման արդյունավետությունը, ինչը կնպաստի ավելի որակյալ հանրային ծառայությունների մատուցմանը։
 
Քննարկման մասնակիցները վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը՝ հանրային ենթակառուցվածքների վերաբերյալ տվյալների կառավարման արդիականացման, թվայնացման և պետական տեղեկատվական համակարգերի փոխկապակցվածության ապահովման ուղղությամբ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում