Եվրատեսիլյան առավոտ. Ֆրանսիա

Եվրատեսիլյան առավոտ. Ֆրանսիա

Եվրատեսիլին Ֆրանսիան կներկայացնի Լիսա Անգելը: Նրա երգը  հույսի, խաղաղության, քաջության և համերաշխության մասին է:

Երգչուհու համար եվրատեսիլյան հրավերն անակնկալ էր: Նա միշտ էլ երազել է մեգա աստղ դառնալու մասին, բայց բավարարվել է փոքրիկ կաբարեներում և համերգասրահներում ունեցած ելույթներով: Լիսան 11 տարեկան էր, երբ ընտանիքի առաջ կատարում էր 1977-ին Եվրատեսիլին Ֆրանսիայի ներկայացրած L’oiseau Et L’Enfant երգը, այն ժամանակ նա նույնիսկ չէր էլ պատկերացնում, որ մի օր ինքն էլ երաժշտական մեծ տոնի մասն է կազմելու:

Ֆրանսիան այն եզակի երկրներից է, որ Եվրատեսիլին մասնակցում է հիմնադրման օրից: Մասնակցությունից հրաժարվել է 1974-ին, որովհետև հենց մրցույթից օրեր առաջ մահացավ նախագահ Ջորջ Պամպիդուն:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում