Նոյեմբերի 29-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ընթացող շինարարական աշխատանքների ու առկա խնդիրների մասին: Հանձնարարվեց
հստակեցնել շինարարական աշխատանքների վերջնաժամկետները:
Ծառայության տնօրենը ևս մեկ անգամ շեշտեց, որ ծառայությունը պետք է իրականացվի Փրկարար ծառայության կանոնագրքի պահանջների հստակ պահպանմամբ: Բարձրացվեց ծառայողական գործունեության օբյեկտիվ գնահատման հարցը:
Դեկտեմբերի 7-ին ընդառաջ, որը նշվելու է որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օր, բոլոր մարզերում նախատեսվում են միջոցառումներ: Քննարկվեցին իրականացվող միջոցառումների հետ կապված հարցերը:
Փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը տվեց մի շարք հանձնարարականներ ծառայության արդյունավետ կազմակերպման և կարգապահական խնդիրների հետ կապված:
Խորհրդակցությունից հետո կայացավ ԱԻՆ ՓԾ տնօրենի ուսումնական խմբի հերթական պարապմունքը, որի ընթացքում ներկայացվեցին մի շարք զեկույցներ:
«Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության կիրարկման վերլուծություն»
թեմայով զեկույցով հանդես եկավ Բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Տ. Գիդաչյանը, «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և
իրականացումը նավթամթերքների բազաներում» թեմայով` ԱԻՆ վետերանների խորհրդի անդամ Ա. Սիմոնյանը, ինչպես նաև` «ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումների ուժերն ու միջոցները հրդեհաշիջման, վթարափրկարարական և կենցաղային կանչերին
ներգրավելու կարգի վերաբերյալ» թեմայով` Փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
Այնուհետև ներկայացվեցին ծառայողական հրատապ խնդիրների վերաբերյալ հաղորդումներ:










