Պենտագոնն սկսել է վերանայել Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը

Պենտագոնն սկսել է վերանայել Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը

ԱՄՆ պատերազմի նախարարությունը սկսել է վերանայել Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը: Այդ որոշման մասին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել էր հունիսին՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ:

ԱՄՆ պատերազմի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Էլբրիջ Քոլբին նշել է, որ դրա նպատակն այն է, որ Եվրոպան վերցնի սեփական պաշտպանության հիմնական պատասխանատվությունը՝ ոչ միջուկային սպառազինությունների օգտագործմամբ: Պաշտոնյայի խոսքով՝ որոշման մյուս նպատակն է ՆԱՏՕ 3.0-ի բնույթի ամբողջական վերականգնումը:

«Դա ՆԱՏՕ-ին թույլ կտա կանգնել երկարաժամկետ ու կայուն հաջողության ճանապարհին, հատկապես այն իրավիճակում, երբ մենք ստիպված ենք միաժամանակ լուծել խնդիրներ ռազմական գործողությունների տարբեր թատերաբեմերում»,- ընդգծել է փոխնախարարը:

Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության վերանայումը կարտացոլի ԱՄՆ-ի 2025 թվականի Ազգային անվտանգության ռազմավարության և 2026 թվականի Ազգային պաշտպանության ռազմավարության դրույթները՝ ասել է պաշտոնյան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում