ՄՄարիամ Մխիթարյան

Ռումինիան հայտարարել է ռուս դիվանագետի արտաքսման մասին

Ռումինիան հայտարարել է ռուս դիվանագետի արտաքսման մասին

Ռումինիան արտաքսում է ռուս դիվանագետի այն բանից հետո, երբ Ռումինիայի ռազմաօդային ուժերը երեք օրվա ընթացքում երկրի օդային տարածքում խոցել են երեք անօդաչու թռչող սարք (ԱԹՍ): Ըստ Բուխարեստի՝ դրանք ռուսական էին։

Ռումինիայի արտգործնախարարության հայտարարությունում նշվում է, որ Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Լիպաևը կանչվել է արտաքին գործերի նախարարություն՝ կապված «2026 թվականի հուլիսի 24-26-ը Ռումինիայի օդային տարածքի կրկնակի խախտումների հետ: Ռումինական բանակը խոցել է երեք անօդաչու թռչող սարք, որոնք առանց թույլտվության մտել էին երկրի տարածք»։

Բուխարեստը դիվանագիտական ​​առաքելության ղեկավարին «կոշտ բողոք» է ներկայացրել։ Նրան նաև բանավոր նոտա են հանձնել, որի համաձայն՝ ռուս դիվանագետներից մեկը պետք է հինգ օրվա ընթացքում լքի հանրապետության տարածքը: Բացի այդ, Ռումինիայի դեսպանը Մոսկվայից հետ է կանչվել Բուխարեստ՝ խորհրդակցությունների համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում