ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելի հետ հակամարտությունը չի համապատասխանում Սիրիայի շահերին. Ահմեդ աշ-Շարաա

Իսրայելի հետ հակամարտությունը չի համապատասխանում Սիրիայի շահերին. Ահմեդ աշ-Շարաա

Իսրայելի հետ հակամարտությունը չի համապատասխանում Սիրիայի շահերին, որը ձգտում է անվտանգության համաձայնագրի հրեական պետության հետ, ասել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան «Ալ Ջազիրա»-ի հետ հարցազրույցում։

«Մենք զգուշանում ենք տարածաշրջանում ռազմական սրացումից և փորձում ենք խուսափել Իսրայելի հետ բախումից»,- ասել է Աշ-Շարաան։ «Դամասկոսը, բարեկամ երկրների օգնությամբ, աշխատում է հասնել Իսրայելի հետ անվտանգության համաձայնության»։

Սիրիայի նախագահի խոսքով՝ եթե կողմերը հաստատեն նման համաձայնագիր, այն ճանապարհ կհարթի դեպի համապարփակ խաղաղություն Մերձավոր Արևելքում: Միաժամանակ նա նշել է, որ «Սիրիան չի զիջի իր իրավունքները Գոլանի բարձունքների նկատմամբ, որոնք օկուպացվել են 1967 թվականին»:

Հուլիսի 25-ին Ահմեդ աշ-Շարաան Դամասկոսում բանակցություններ է վարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ: Հանդիպումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ կազմակերպությունը «ճանաչում է Գոլանի բարձունքների պատկանելությունը Սիրիային և դատապարտում է Իսրայելի ներխուժումները ապառազմականացված գոտի»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում