ՌՌոզա Խաչատրյան

Երիտասարդ եվրոպական դեսպանների ակցիան Երևանում

Երիտասարդ եվրոպական դեսպանների ակցիան Երևանում

Դեկտեմբերի 1-ին Հայաստանը ներկայացնող երիտասարդ եվրոպական դեսպանները երկրի մայրաքաղաքի փողոցներով կշրջեն սուրճ ցրող մեքենայով ու կբարձրաձայնեն մարդու իրավունքների հիմնախնդիրները:
Նախաձեռնությունը կիրականացվի ԵՄ աջակցությամբ՝ iMigrant Armenia ծրագրի շրջանակներում:
Երիտասարդ եվրոպական դեսպանները անցորդներին անվճար սուրճ կառաջարկեն, մարդու իրավունքների վերաբերյալ ուղերձներ կրող հատուկ բաժակներով և նրանց հետ կունենան քննարկումներ մարդու հիմնարար իրավունքների վերաբերյալ:

Ակցիան կազմակերպվում է  Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, որը նշվում է յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 10-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում