ՌՌոզա Խաչատրյան

Արաբ միլիարդատերը գնել է Roberto Cavalli նորաձևության տունը

Արաբ միլիարդատերը գնել է Roberto Cavalli նորաձևության տունը

Միլիարդատեր Հուսեյն Հաջվանին (ԱՄԷ) գնել է Roberto Cavalli իտալական նորաձևության տունը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով մամուլի հաղորդագրությունը: Գործարքը կատարվել է նոյեմբերի 28-ին` Հաջվանի մասնավոր ներդրումային ձեռնարկության միջոցով - Vision Investments: Գործարքի գումարը չի նշվում:

Հաջվանին 66-ամյա գործարար է Արաբական Միացյալ Էմիրություններից: Նա Forbes-ի համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 962-րդ տեղը: Նրա ունեցվածքը գնահատվում է 1,6 միլիարդ դոլար, Հաջվանին զբաղեցնում է տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը Damac Properties զարգացման ընկերությունում, որը հիմնադրվել է 2002-ին:

Նախկինում Roberto Cavalli նորաձևության տունը պատկանել է իտալական Clessidra ընկերությանը: Նա 2015-ին գնել է նորաձևության տան 90% բաժնեմասը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում