ՀՀայկ Նավասարդյան

Վայոց ձորի քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Վայոց ձորի քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Հուլիսի 20-ին Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրի 63-ամյա բնակիչն իր տանը ապօրինի պահում է մարիխուանա։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

 

Իրացնելով ստացված տեղեկությունները՝ քրեական ոստիկանները նույն օրը մեկնել են նշված հասցե։ Տղամարդը հաստատել է, որ տանը պահում է իր կողմից աճեցված կանեփից պատրաստված թմրամիջոց՝ անձնական օգտագործման համար։

 

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նույն օրը տղամարդու տանը իրականացված զննությամբ ննջասենյակից հայտնաբերվել է երեք փաթեթ՝ ընդհանուր շուրջ 69 գրամ քաշով կանեփանման զանգվածով։

 

Հանգամանքները պարզվում են։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում