ՄՄարիամ Մխիթարյան

ՆԱՏՕ-ն պետք է պայքարի ահաբեկչության դեմ

ՆԱՏՕ-ն պետք է պայքարի ահաբեկչության դեմ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի նահանջում ՆԱՏՕ-ի նկատմամբ իր կոշտ դիրքորոշումից:

Times-ը գրում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո Մակրոնը կոչ է արել եվրոպական երկրներին երկխոսել Ռուսաստանի հետ: Նա հարց է տվել. «Արդյո՞ք մեր թշնամին Ռուսաստանն է կամ Չինաստանը, ինչը ես երբեմն լսում եմ: Արդյո՞ք Հյուսիսատլանտյան դաշինքի խնդիրն է այդ երկրները համարել թշնամի: Ես այդպես չեմ կարծում: Մեր ընդհանուր թշնամին ահաբեկչությունն է: Իսկական դաշինքը որոշումներն են, գործողությունները, ոչ թե՝ խոսքերը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, այնուամենայնիվ, այն կարծիքին է, որ չնայած դժվարություններին, դաշինքը առկա մարտահրավերների միակ պատասխանն է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում