ՄՄարիամ Մխիթարյան

Դվորկովիչը հրաժարական է տվել ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնից՝ ԵՄ պատժամիջոցների պատճառով

Դվորկովիչը հրաժարական է տվել ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնից՝ ԵՄ պատժամիջոցների պատճառով

Ռուսաստանցի Արկադի Դվորկովիչը, որը ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում է հայտնվել սահմանափակումների 21-րդ փաթեթի շրջանակներում, հուլիսի 23-ին հայտարարել է, որ ինքնակամ կհրաժարվի Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) ղեկավարի լիազորություններից, քանի դեռ դատարանում հաջողությամբ չի բողոքարկել պատժամիջոցները:

ՖԻԴԵ-ի խորհուրդը հաստատել է Արկադի Դվորկովիչի հրաժարականը, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ նախագահի պարտականությունները կստանձնի ՖԻԴԵ-ի փոխնախագահ, շախմատի աշխարհի 15-րդ չեմպիոն Վիշվանաթան Անանդը:

Դվորկովիչը պատժամիջոցների տակ գտնվելու ընթացքում չի գործի որպես ՖԻԴԵ-ի կամ դրա ակտիվների «սեփականատեր կամ վերահսկող անձ», նշվում է կազմակերպության մամուլի հաղորդագրությունում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում