ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ն կանխարգելիչ պատժամիջոցներ է կիրառել Կուլևիի նավահանգստում գտնվող վրացական նավթավերամշակման գործարանի նկատմամբ

ԵՄ-ն կանխարգելիչ պատժամիջոցներ է կիրառել Կուլևիի նավահանգստում գտնվող վրացական նավթավերամշակման գործարանի նկատմամբ

Եվրամիությունը կանխարգելիչ պատժամիջոցներ է կիրառել վրացական Կուլևի նավահանգստում գտնվող նավթավերամշակման գործարանի նկատմամբ: Դրանք ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 25-ից, եթե գործարանը չդադարեցնի ռուսական նավթի վերամշակումը։

«Պատժամիջոցների ցուցակում Կուլևիի նավթավերամշակման գործարանի ընդգրկումը կհետաձգվի վեց ամսով, որպեսզի գործարանին ժամանակ տրվի դիվերսիֆիկացնել իր գործունեությունը՝ հրաժարվելով ռուսական նավթի օգտագործումից: Եվրահանձնաժողովի գնահատումից հետո Խորհուրդը կորոշի գործարանը ցուցակում ներառելու անհրաժեշտության մասին»,- հայտարարել է Եվրահանձնաժողովը՝ Ռուսաստանի դեմ ԵՄ Խորհրդի պատժամիջոցների 21-րդ ծավալուն փաթեթի ընդունումից հետո:

ԵՄ-ն դեռևս փետրվարին էր նախատեսել Կուլևիի նավթավերամշակման գործարանը ներառել պատժամիջոցների 20-րդ փաթեթում, սակայն Վրաստանի իշխանությունների հետ խորհրդակցելուց հետո այն հանել էր պատժամիջոցների փաթեթից: Այդ հարցով ԵՄ հատուկ բանագնաց Դևիդ Օ'Սալիվանն այն ժամանակ հայտարարել էր Վրաստանի իշխանությունների պարտավորությունների մասին՝ պահպանել ռուսական նավթի ներմուծման ԵՄ արգելքը և լցանավերի նկատմամբ՝ վրացական նավահանգիստներ մտնելու կամ ծառայություններ ստանալու սահմանափակումները։

Հուլիսի 2-ին Կուլևիի նավթավերամշակման գործարանի սեփականատեր Black Sea Petroleum (BSP) ընկերությունը հայտարարել էր ռուսական նավթի ներմուծումը օգոստոս-սեպտեմբեր ամիսներից ամբողջությամբ դադարեցնելու իր մտադրության մասին։ Ընկերության տվյալով՝ նավթի վերամշակման ծավալները 2026 թվականի առաջին կեսին գերազանցել են 650000 տոննան։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում