ՎՎարդան Հովսեփյան

Հրդեհ՝ կադաստրի կոմիտեի «Արաբկիր» սպասարկման գրասենյակում

Հրդեհ՝ կադաստրի կոմիտեի «Արաբկիր» սպասարկման գրասենյակում

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 11:02-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի 35/2 շենքի 1-ին հարկում:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման շենքում:

Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Կոմունիկացիոն հորանում այրվել է 1 քմ աղբ, ջերմահարվել՝ 50 սմ էլեկտրական մալուխ և 1 դուռ:

Փրկարարները տարհանել են 250 քաղաքացու. տուժածներ չկան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում