ՆՆարե Ոսկանյան

Նոր տվյալներ Երկրի մագնիսական դաշտի մասին

Նոր տվյալներ Երկրի մագնիսական դաշտի մասին

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի գեոֆիզիկական կենտրոնի տնօրեն ՌԳԱ թղթակից անդամ Անատոլի Սոլովյովը այցելել են ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում գտնվող Երկրի մագնիսական դաշտի մշտադիտարկում իրականացնող փորձարարական բազա: Փորձարարական բազան ստեղծվել է ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գեոֆիզիկական կենտրոնի համագործակցության արդյունքում:

Փորձարարական բազայում, որը կառուցված է բացառապես  մագնիսական հատկություններ չունեցող կոմպոզիցիոն նյութերից և մագնիսական դաշտ չունեցող փայտից, տեղադրված է սարքավորում, որն իրականացնում է Երկրի մագնիսական դաշտի փոփոխությունների գերզգայուն ճշգրիտ չափումներ: Դրանց շնորհիվ հնարավոր է բացահայտել և հաստատել Երկրի  մագնիսական դաշտի (Real-time) փոփոխությունների և երկրաշարժի նախապատրաստման միջև պատճառահետևանքային կապերը որպես հնարավոր երկրաշարժի առաջացման նախանշան՝ հետագայում լուծելու երկրաշարժի կանխագուշակման հիմնարար պրոբլեմը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում