ԼԼիլիթ Ասատրյան

Բարձր եմ գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բըրնհեմին

Բարձր եմ գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բըրնհեմին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով: Ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով։

Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հաստատված ռազմավարական գործընկերությունը նոր որակ է հաղորդել մեր երկկողմ հարաբերություններին՝ ստեղծելով քաղաքական ամուր հիմք փոխշահավետ և բազմոլորտ համագործակցության հետագա ընդլայնման համար։ Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման տարիներին ևս համատեղ ջանքերով կարձանագրենք նոր ձեռքբերումներ՝ ի շահ մեր ժողովուրդների։

Բարձր եմ գնահատում Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը:

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունում, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում