ԳԳոհար Սիմոնյան

Հանգանակությունից բացի՝ այս ձեռնարկը Արցախ-Հայաստան-Սփյուռք կապի յուրատեսակ հնարավորություն է. Բակո Սահակյան

Հանգանակությունից բացի՝ այս ձեռնարկը Արցախ-Հայաստան-Սփյուռք կապի յուրատեսակ հնարավորություն է. Բակո Սահակյան

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը, որն առաջին անգամ հեռարձակվում է ՀՀ-ից:

Հեռուստամարաթոնին մասնակցում է նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, որն ընդգրկուն պատասխան տվեց այն հարցին, թե ինչպե՞ս են ընտրվել այն շրջանները, որտեղ ներդրումներ կարվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակությունների շնորհիվ:

«Նախ՝ կուզենայի մեր հայրենակիցներին, Հայաստանում և Սփյուռքում բնակվող մեր մարդկանց փոխանցել Արցախի Հանրապետության ժողովրդի ջերմ բարամաղթանքներն ու ողջույնները:

Տարվա ընթացքում մենք հնարավորություն ենք ունենում  «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատասխանատուների հետ անցկացնել մի շարք աշխատանքներ, մենք բազմաթիվ խորհրդատվություններ ենք անցկացնում, լինում ենք տեղերում և մինչ Հոգաբարձուների խորհրդի նիստը գումարելը՝ արդեն մշակված են լինում ծրագրերը: Այդ ծրագրերը մենք ներկայացնում ենք Հոգաբարձուների խորհրդի նիստի հաստատմանը, և բացառություն չէ 2019 թվականը:

Մենք եղել ենք տեղերում, անց ենք կացրել այդ համապատասխան աշխատանքները, այդ աշխատանքները կատարելիս մենք չափազանց կարևորում ենք մեր կենդանի շփումները մեր հայրենակիցների հետ և լսելով նրանց կարծիքներն ու տեսակետները՝ նախանշում ենք մեր հերթական առաջադրանքները, և այս տարվա ծրագիրը նախանշվել է՝ այդ նույն կատարված աշխատանքի համաձայն:

Քանի որ վերջին տեսանյութը մենք դիտեցինք Թալիշի մասին՝ Մատաղիս-Թալիշ ճանապարհահատվածի մասին, ուզում եմ տեղեկացնել մեր հայրենակիցներին, որ մեր առաջնահերթ առաջադրանքներից մեկը, և այդ առաջադրանքի առաջին փուլն ավարտված է:

Մենք գիտենք, որ հայ ժողովուրդը սպասում էր թալիշցիների վերադարձին իրենց հայրենի գյուղ. այս պահի դրությամբ թալիշցիներն արդեն բնակվում են իրենց հայրենի գյուղում, և մենք հետևողական ենք լինելու մեր աշխատանքներում, իրականացնելու ենք հաջորդ աշխատանքները և ստեղծելու ենք այդ լիարժեք և բարենպաստ պայմանները թալիշցիների համար…

Բնականաբար, ամենազդեցիկ աշխատանքներից մեկը ճանապարհն է, և ես շատ ուրախ եմ, որ և՛ նախկինում, և՛ այսօր ճանապարհաշինարարությանն այդպիսի անհրաժեշտ ուշադրություն է դարձվում...

Այո՛, տարիներ շարունակ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացրել և շարունակում է իրականացնել աշխատանքներ Արցախում, և բավականին ազդեցիկ են դրանք Արցախի կյանքում, բայց ես Հիմնադրամի գործունեությունը և նրա առաքելությունը չեմ պայմանավորում, կամ՝ այդ աշխատանքները սահմանափակված չեն միայն այդ հանգանակություններով: Ես համարում եմ, որ հայության կյանքում Հիմնադրամի կողմից նախաձեռնված այս ձեռնարկները իրադարձություն են մեր կյանքում, և բացի այդ՝ փաստացի կատարված և կատարվող աշխատանքներից բացի, սա մեզ համար մի յուրահատուկ հանարվորություն է՝ Արցախի, Հայաստանի և Սփյուռքի միջև այդ անհրաժեշտ կապն ունենալու, և այդ առումով Հիմնադրամի գործունեությունը խանդավառել և խանդավառում է Արցախի ժողովրդին:

Փաստացի կատարվող, կատարված աշխատանքներից ես կցանկանայի նշել Մայր Հայաստանի և Արցախի միջև կառուցված Վարդենիս-Սոթք-Մարտակերտ ավտոմայրուղին… այս պահին մենք Հայաստանի կառավարության հետ աշխատանքներ ենք իրականացնում, մենք ունենք անհրաժեշտություն՝ այդ կարգի ճանապարհ ունենալ նաև հարավային հատվածում…և մենք հետևողական ենք լինելու և մոտակա տարիներին մեկս մյուսիս շնորհավորելու ենք այդ հարավային հատվածում կառուցված ժամանակակից ճանապարհահատվածի առումով»,- ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում